Աշխարհի 10 ամենամեծ կետերը


16:56 , 27 հուլիս, 2013

Օվկիանոսն աշխարհի ամենամեծ հրաշքներից մեկն է: Այնտեղ ապրում են զանազան հետաքրքիր արարածներ: Դրանցից են կետերը: Եթե երբևէ մտածել եք, թե որն է աշխարհի ամենամեծ կետը, ձեզ հաստատ կհետաքրքրի այս հոդվածը: Շատ ավելի հեշտ է որոշել կետի երկարությունը, քան քաշը: Ամենամեծ համարվող կաթնասուններից շատերը բնաջնջման շեմին են, ակայն այս ցուցակում կարող եք գտնել կետերի, որոնք հինավուրց գետաձիերից պակաս չեն կշռում: Կետերը մարդկությանը հայտնի ամենախելացի և ամենաընկերասեր ջրային կենդանիներից են: Չնայած Մոբի Դիքի նման զանազան պատմություներին` անհավանական է, որ կետերը հարձակում գործեն մարդկանց վրա: Ուսումնասիրեք աշխարհի ամենամեծ կետերի տասնյակը: Հանգիստ եղեք. եթե հանկարծ նրանցից մեկին հանդիպեք ջրային տարածությունում, այն հազիվ թե վնաս պատճառի ձեզ:

1. Կապույտ կետ

Blue Whale

Ամենամեծ կապույտ կետը ունի 30 մետր երկարություն և կշռում է 150 տոննա: Սա շատ յուրատեսակ կենդանի է: Կապույտ կետերի մեծ մասը 24 մետր երկարություն է ունենում, քանզի նրանց որսով զբաղվողները հիմնականում հենց ամենամեծ կետերին են որսում: Կապույտ կետի մարմինը երկար է և բարակ և կարող է ստանալ կապտավուն կամ մոխրագույն տարբեր երանգներ: Այս տեսակը վտանգված է համարվում 1960 թ.-ից: Ասում են, որ ներկայումս աշխարհում մնացել է 5,000-12,000 կապույտ կետ:

 

2. Ողնաթև

Finback Whale

Այս կետը երկարությամբ երկրորդն է աշխարհում: Այն ունի գրեթե 27 մետր երկարություն և կշռում է մոտ 74 տոննա:  Իր սլացիկ մարմնի համար ողնաթևին հաճախ կոչում են «ծովի բարակ» անունով: Այս կետի մարմինը շագանակագուն և մոխրագույն երանգների է: Այլ մեծ կետերի նման կետի այս տեսակը ևս վտանգված է լայնորեն տարածված առևտրային որսի պատճառով:   

 

3. Ճիշտ կետ

Right Whale

Մշտապես կոշտուկներով ու ճիճուներով պատված մեծ սոխաձև գլխով այս կետը ամենատգեղն է մեր ցուցակում: Մոտ 18 մետր երկարությամբ և ավելի քան 100 տոննա քաշով այս կետերը բավականին ճարպոտ են: Սա նշանակում է, որ դրանք արտադրում են կետի յուղի մեծ քանակություն:  

4. Կաշալոտ

Sperm Whale

Ժանիքավոր կետերից ամենամեծը` կաշալոտը, ունի մինչև 20 մետր երկարություն և կշռում է մոտավորապես 60 տոննա: Կետերի այս տեսակը ամենախորը սուզվող կաթնասուններից է և ուղեղի չափերով գերազանցում է աշխարհի բոլոր կենդանիներին: Նրանք սիրում են սնվել հսկայական կաղամարներով:  Որձերը հաճախ են հանդիպում անտարկտիկական ջրերում:   

5. Գրենլանդական կետ

Bowhead Whale

20 մետր երկարություն և մոտ 74 տոննա: Այս կետն ունի ամրակազմ մարմին: Նրա առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չունի թիկունքային լողակ: Գրենլանդական կետը հայտնի է նաև որպես արկտիկական կետ: Պատճառն այն է, որ այս կետը հաճախ է հանդիպում Արկտիկայի ջրերում: Այս կետը ձկնորսների համար ցանկալի թիրախ է: Քանզի այն դանդաղ է լողում, նրան համեմատաբար ավելի հեշտ է որսալ: Ահա թե ինչու այս տեսակի կետերից աշխարհում մնացել է ընդամենը 24,000 նմուշ:  

6. Կուզիկ կետ

Humpback Whale

Կետի մի այլ հայտնի տեսակ է կուզիկը: Այս տեսակի կետերը սովորություն ունեն ափամերձ հատվածներում հավաքվել մեծ խմբերով` իրենց վրա ուշադրություն գրավելով: Կուզիկ կետը մինչև 15 մետր երկարություն ունի և կարող է կշռել մինչև 36287 կգ: Կուզիկ կետերն ունեն մարմնի առանձնահատուկ ձև, կրծքային հատվածում գտնվող երկար լողակներ, անհարթ գլուխ: Կուզիկ կետի անունը բխում է այն փաստից, որ նրանք հաճախ են ճկվում` պատրաստվելով սուզվել ջրի հատակը: Քանի որ այս կետը ևս դանդաղ է լողում, զբոսաշրջիկներին և ձկնորսներին հաջողվում է մոտենալ նրան:

 

7. Կետադելֆին

Orca Whale

Կետադելֆինները պատկանում են դելֆինների ընտանիքին: Սա կետերի ամենահայտնի տեսակն է, քանզի դրանք աշխարհով մեկ պահվում են ծովային ակվարիումներում: Կետադելֆինները հասնում են 9 մետր երկարության և հանդիպում  են օվկիանոսների և ծովերի մեծ մասում: Դրանք ամենաերկարակյաց կետերն են. կարող են ապրել մոտ 25 տարեկան: Բոլոր կաթնասունների շարքում կետադելֆինը երկրորդն է իր ուղեղի մեծությամբ: Այսպիսով, կետադելֆինը բավականին խելացի կետ է:

 

8.Մինկե կետաձուկ

Minke Whale

Մինկեն մեր ցուցակի ավելի քիչ հայտնի կետերից է: Դրանք այնքան ցանկալի որս չեն, որքան այս ցուցակի մյուս կետերը: Դրանք 7 մետր երկարություն ունեն և կշռում են 10 տոննա: Այս տեսակի կետերը լինում են սև, մոխրագույն և մանուշակագույն երանգների:  Դրանք ամենաշատը հանդիպում են Հյուսիսային կիսագնդում: Նրանց չի սպառնում բնաջնջման վտանգը:

9. Բելուգա կետ

Beluga Whale

Բելուգա կետը հանդիպում է Արկտիկայում, Ռուսաստանում, Գրենլանդիայում և Հյուսիսային Ամերիկայում:  Իր սպիտակ գույնի, թիկունքի գեղեցիկ լողակի և մարդամոտ խառնվածքի շնորհիվ այս կետը բավականին հայտնի է: Նրա երկարությունը կարող է հասնել 5 մետրի, իսկ քաշը` 1587 կգ-ի: Բելուգայի մարմնի զանգվածի 40-50%-ը ճարպ է: Այսպիսով, բելուգան այնքան էլ բարեկազմ կետ չէ:

10. Նարվալ

Narwhal

Նարվալը ժանիքավոր կետ է: Այն սովորաբար հանդիպում է Կանադական Արկտիկայում և Գրենլանդիայի հարակից շրջանի ջրերում: Ինչպես և Բելուգա կետերը, Նարվալ կետերը ևս 5 մետր երկարություն կարող ե ունենալ և կշռել 1587 կգ: Նրանց վիթխարի ժանիքը համարվում է երկրորդական սեռային բնութագրիչ: