ԱՄՆ գիտնականները Նավալնիին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի


21:06 , 17 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է.

Սոցիոլոգ, Ռատգերսի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Վերջինս պարզաբանել է, որ նրա թեկնածությունն առաջարկել են ամերիկացի գիտնականներ՝ ճանաչված համալսարաններից, որոնք զբաղվում են Ռուսաստանով:

Երոֆեևը ենթադրում է նաև, որ Նավալնիի առաջադրումը շուտով կաջակցեն պետական այրեր և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ