16:31 , 27 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
Րոպեներ առաջ ավարտվեց Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Դինամո» – «Սպարտակ» մոսկովյան դերբին: Հանդիպումն ավարտվեց Վալերի Կարպինի թիմի խոշոր` 4:1 հաշվով հաղթանակով:
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան` Պավել Յակովլևն ու Էմանուել Էմենիկեն, իսկ Խուրադոն դուբլ ձևակերպեց: Դան Պետրեսկուի թիմի միակ գոլը՝ 11 մետրանոց նշակետից խփեց Անդրեյ Վորոնինը:
Հատկանշական է, որ այս խաղում «Սպարտակի» կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Դրվագներից մեկում «կարմրասպիտակավունները» ստացան տուգանային հարվածի իրավունք, որի իրացումը վստահվեց Արազին։ Հայ կիսապաշտպանը թնդանոթային ուժգնությամբ հարված կատարեց, որը, սակայն, ցնցելով դարպասի հորիզոնական ձողը դուրս եկավ խաղադաշտի սահմաններից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ