Հայաստանում իշխանափոխության ուղին խորհրդարանով չի անցնում


16:33 , 17 սեպտեմբեր, 2020

ՀՀ ԱԺ-ն դեմ քվեարկեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության նախագծին:
Քվեարկության արդյունքը, որն, ի դեպ, այնքան էլ անսպասելի չէր, մեկ անգամ ևս վեր հանեց մի պարզ ու կարևոր ճշմարտություն՝ Հայաստանում իշխանափոխության ուղին խորհրդարանով չի անցնում:

Հանրային պահանջն անտեսելով՝ նույնիսկ մեկ նախարարին անվստահություն հայտնելու համար բավարար համարձակություն ու կամք չունեցող խորհրդարանից անիմաստ է կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու կամ ինքնալուծարման գնալու ակնկալիք ունենալ: