Չավուշօղլու. Թուրքիան և Ռուսաստանը մոտ են Լիբիայում հրադադարի հաստատմանը


13:30 , 17 սեպտեմբեր, 2020

Regionmonitor.com-ը գրում է․

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները Անկարայում կայացած բանակցությունների արդյունքում մոտեցել են Լիբիայում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնության:

«Անկարայում երեկ բանակցություններ են տեղի ունեցել Լիբիայի հարցով, այսօր կլինեն Սիրիայի հարցով: Մենք կարող ենք ասել, որ մոտ ենք Լիբիայում կրակի դադարեցման չափանիշների վերաբերյալ համաձայնությանը»,-ասել է Չավուշօղլուն:

Սրան զուգահեռ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված, Լիբիա ազգային համաձայնության  կառավարության ղեկավար Ֆայեզ Ալ-Սարաջը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին մտադիր է լիազորությունները վայր դնել: Սարաջը նշել է, որ իր կառավարությունն ամենասկզբից չէր կարող աշխատել «նորմալ պայմաններում» և ամեն օր ենթարկվում էր «ներքին և արտաքին դավադրությունների» :