«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բերած օրինակը որևէ մեկին չէր վերաբերում». Ալեն Սիմոնյան (Video)


12:44 , 17 սեպտեմբեր, 2020

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բերած օրինակը որևէ մեկին չէր վերաբերում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։


Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «Ինչ-որ այլասերվածությունից եք խոսում, չգիտեմ` ինչից եք խոսում: Գիտե՞ք` այս չափորոշիչներն ինչի մասին են, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն: Այ դա է սովորեցնելու: Ինչ վերաբերում է այդ դասագրքին, ժողովուրդ ջան, սա 98 թվի դասագիրք է, դասագիրք չի մեթոդական...»: