Ռուս փաստաբանը Հրաչյա Հարությունյանին պաշտպանել է նախապայմանո՞վ


15:50 , 27 հուլիս, 2013

Galatv.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն՝ Հրաչյա Հարությունյանը պաշտոնական նամակ է գրել եւ խնդրել, որպեսզի նրա շահերը պաշտպանեն այլ դատական պաշտպաններ: Այդ թվում` Ռուբեն Մարգարյանը և Վլադիմիր Անիսկինը:

Ինչպես պարզաբանել է նրա արդեն նախկին փաստաբան Ալեքսանդր Մելցևը` այդ որոշումը, դատելով ամեն ինչից, կայացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո: 

Այսօր galatv.am-ը զրուցել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ: Զրույցի մանրամասները ներկայացնում ենք ամբողջությամբ:

-Պարոն Անդրեասյան, ճի՞շտ է տեղեկությունը, որ Դուք շահագրգռված եք եղել, որպեսզի Հրաչյա Հարությունյանը հրաժարվի նախկին փաստաբաններից, եթե այո, ապա ինչո՞ւ:

-Ուղղակի ավելի որակյալ եւ ճիշտ կառուցված փաստաբանական  պաշտպանության խնդիր կար եւ իմ այցի հիմնական նպատակներից եւ արդյուքներից մեկը փաստաբանական թիմը ավելի հզորացնելն էր եւ նոր փաստաբանների ներգրավմամբ վստահ եմ, որ կունենանք ավելի արդյունավետ պաշտպանություն:

 -Հավաստի՞ են արդյոք տեղեկություններն այն մասին, որ նախկին փաստաբաններից  Ալեքսանդր Մալցևի կողմից Հարությունյանի շահերի պաշտպանության նախապայմաններից մեկն է եղել Ռուսաստանի հայերի միության կողմից զոհվածների ընտանիքներին 1 միլիոն ռուբլի և տուժածների ընտանիքներին 500 հազար ռուբլի վճարելը:

-Միգուցե ինքը այդպիսի մտքեր է ունեցել, բայց երբ նա օգնել ու սատարել է  Հրաչյային եւ համաձայնություն է տվել Հրաչյային պաշտպանելու, նա որեւէ նախապայման, իմ տեղեկություններով, դրած չի եղել եւ ընդհանրապես փաստաբանները պայմաններ չեն դնում իրենց պաշտպանյալների առաջ, որպեսզի որեւէ մեկին պաշտպանեն եւ կարծում եմ, որ հենց այդպիսի խոսակցությունների բացառման համար է, որ Ռուբեն Մարգարյանը եւ իր թիմը կներկայացնեն Հրաչյային, եւ ես շատ ավելի ապահով եմ զգում այդ թիմի պաշտպանության պարագայում:

 -Պարոն Անդրեասյան, ամեն դեպքում հնարովո՞ր է, որ դատավարությունից հետո, եթե Հրաչյա Հարությունյանը մեղավոր ճանաչվի, արվի այնպես, որ նա պատժի մնացած մասը կրի Հայաստանում:

 -Նախ ուզում եմ, որ  ի սկզբանե չարագուշակ կանխատեսում չանենք, որ անպայման Հրաչյան պետք ճանաչվի մեղավոր այս ամեն ինչում: Նախ նրա մեղքը ճանաչված չէ եւ հարգելով անմեղության կանխավարկածը՝ եկեք չշտապենք եւ նրան արդեն չդատապարտենք պատժի կրման: Իսկ  ինչ վերաբերվում է նրան, որ եթե իսկապես վերջում որոշվի, որ նա մեղավոր է եւ պետք է կրի ազատազրկմամբ պատիժ, ապա արդեն այդ ժամանակ կարող են մեր համապատասխան մարմինները՝ հատկապես արդարադատության նախարարությունը միջոցներ ձեռնարկել, որպեսզի եթե նա դատապարտվի, ապա պատժի մնացած մասը նա կրի Հայաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ