ՍԴ դատավորների ընտրությունը շոկային է եղել. նոր մանրամասներ. «Փաստ»


10:18 , 17 սեպտեմբեր, 2020

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ իշխանական խմբակցությունը գրեթե միաձայն ընտրեց ՍԴ երեք դատավորների։ Քաղաքական որոշակի շրջանակների համար այս երեք դատավորների, հատկապես Խունդկարյանի եւ Վաղարշյանի ընտրությունը բավականին շոկային է եղել, ուստի պատահական չէ, որ այդ շրջանակները արդեն երկու օր է՝ ինտենսիվ հարձակման են ենթարկում իշխանություններին:

Նույն այդ շրջանակներին շատ ավելի զայրացրել է կուլիսներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իշխանությունները ՍԴ նախագահի պաշտոնում չեն ուզում տեսնել Վահե Գրիգորյանին, որն իրեն ժամանակին հռչակել էր ՍԴ նախագահ: