ԿԳՄՍ-ԱԳԼՃԿՆ Արայիկ Հարությունյանը՝ հանցագործություն թաքցնող և պարզունակ շանտաժիստ


23:03 , 16 սեպտեմբեր, 2020
ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա պետական մտածելակերպ չունեցող և իր անմիջական ղեկավար Նիկոլի պես ընդամենը թայֆաբազությամբ է զբաղված ու առաջնորդվում է նեղ անձնական և թիմային շահերից դուրս գալով...
Իր այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ սույն վախկոտը, անդրադառնալով ՀՅԴ-ի ներկայացուցիչների կողմից գործած հանցագործություններին և իր գրեթե մեկ տարի առաջ ասված խոստմանը, որ քրգործերն արկղերով կուղարկի ՀՅԴ-ի գրասենյակ, հայտարարեց."...Քրգործերով արկղերը ՀՅԴ չուղարկեցի, որովհետև հանգստացան ու գնացին տներով"...
Այսինքն՝ ստացվում է, որ սույն կերպարը, որը բազմել է երկար անունով նախարարության աթոռին, շատ պարզ բացահայտեց, որ պրիմիտիվ շանտաժի է ենթարկել դաշնակցականներին, և անձնական ու քայլիստ պատուհասների շահերից դուրս գալով, չի հրապարակում և բացահայտում նախկին իշխանությունների փայատերերի հանցագործությունները...
Ու այս խայտառակ պարզունակ շանտաժիստը, որը մինչև հիմա վախենում է գալ Շիրակի պետհամալսարան, քանի որ գիտի իր դրածոյի խայտառակ պատկերի մասին, ինչպես նաև առանց ապացույցների վատաբանում էր ԱՅԲ դպրոցը, զբաղեցնում է բարձր պաշտոն և համարվում է Նիկոլի անձեռնմխելի "սուրբ կովերից" մեկը...