Կառավարության առաջիկա նիստից հետո կհասկանանք մեր քայլերի հերթականությունը. ՀՅԴ երիտասարդական կազմակերպության՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով երթն ավարտվեց (video)


19:22 , 16 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ՀՅԴ ՀԵՄ անդամների քայլերթ իրականացրին՝ դեպի ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի հրաժարականի պահանջով։

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել է, որ ՀՀ-ում կա 3 մլն վարչապետ: ԿԳՄՍ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ձայն բարձրացնող քաղաքացիների, կազմակերպությունների թիվը վկայում է, որ ՀՀ վարչապետներն այսօր այդ հարցն արդեն լուծել են ու հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը: Այս մասին ՀՅԴ ՀԵՄ անդամների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով քայլերթի ընթացքում հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Հայաստանի տարածքում դժվար է գտնել մարդու, որը որևէ կերպ սատարում է Արայիկ Հարությունյանին: Անգամ նրա քաղաքական թիմի և նախարարության աշխատակիցները պարտադրանքից դրդված միայն արդարացումներ են կարողանում գտնել ստեղծված իրավիճակի համար»,-ասաց նա՝ նշելով, թե Կառավարությունն ու իշխող ուժը պետք է կամք գտնեն խոստովանելու այս ոլորտներում իրենց ձախողումը և օր առաջ հեռացնելու Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ