21:29 , 27 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Ամուր և երկարատև հարաբերություններ ունենալու ցանկությունը միայն բավական չէ երջանիկ լինելու համար, հարկավոր է նաև գործել:
Հոգեբանների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ազնվությունը և անկեղծ խոստովանությունը առաջին և կարևոր քայլն է լարվածությունը թուլացնելու, հարաբերություններին ընթացք տալու համար:
Միևնույն ժամանակ ամուր ու երկարատև հարաբերություններ ունենալու համար պետք է անկեղծ արտահայտել ոչ միայն լավ, այլև՝ վատ զգացմունքները: Օրինակ՝ տխրությունը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնական խնդիրների ընթացքում տխրության անկեղծ դրսևորումները կարող են ավելի մտերմացնել զույգերին և ցրել լարված մթնոլորտը:
Նշենք, որ հետազոտությունը կատարվել է 83 ամուսնական զույգի շրջանում: