Բարձր տեխնոլոգիաների առանձին նախարարություն ստեղծած մարդը հպարտանում է սպանախի ու ոչխարաբուծության գրանցած արդյունքներով


12:44 , 16 սեպտեմբեր, 2020

Արթնանում ես, մտնում Ֆեյսբուք` հույսով, որ գոնե այսօր չես հանդիպելու Նիկոլի ստերին ու դեմագոգիային, բայց դե, իհարկե, նման բան չի կարող լինել: Հիմա էլ ոչխարաբուծությամբ է հպարտանում... Բարձր տեխնոլոգիաների զարգացման համար առանձին նախարարություն ստեղծած, դրան ռազմավարական մեծ նշանակություն տվող մարդը երկու օր շարունակ հպարտանում է գյուղատնտեսության մեջ ինչ-որ շատ նեղ, ընդհանուր արդյունքի վրա առանձնապես ոչ մի դրական էֆեկտ չթողնող փաստերով:

Բա սա դեմագոգիա չէ՞: Պարզ է, չէ՞, որ ոչխար պահելու և սպանախ ուտելու «ուրախ» լուրերը պարզապես նպատակաուղղված են թաքցնել դառը իրականությունը:

Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է շատ շուտով ևս 200 միլիոն ԱՄՆ դոլարի արտաքին պարտք ավելացնել ժողովրդի վրա: Դե, ժողովուրդ ջան, պատրաստվեք, որ այդ 200 միլիոն դոլարը ոչխար ու սպանախ արտահանելով փակեք մինչև կյանքի վերջ ու այդպես էլ չկարողանաք մարել...