Արարատցիների խաղողի մթերման հարցը ամսի 20-ից հետո կլուծվի, եթե չլուծվեց, կպահանջեն կառավարության հրաժարականը


13:28 , 16 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է.

Սամվել Ալեքսանյանի գործարանից վաղ առավոտից բողոքող գյուղացիներին պատասխանել են՝ ամսի 20-ից հետո խաղողի մթերման գին կասեն։

Նշենք, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի ու հարակից գյուղերի բնակիչները ակցիա են անում. պատճառը խաղողի մթերման խնդիրն է։

«Հիմա ես հայտարարում եմ՝ եթե հարցը մինչև վաղը ժամը 12։00-ը չլուծվի, մենք պայքարելու ենք։ Ամեն ինչ հսկողության տակ է լինելու, եթե կառավարությունը մեզ հստակ չպատասխանի, վաղը կբարձրացնենք քաղաքական հարցեր», - ասաց գյուղացիներից մեկը։

Նա նշեց, թե խաղողը Հայաստանի համար նավթ է, ստրատեգիական հումք է։

«Գործարանները պատրաստ չեն խաղող ընդունելու, պատճառաբանում են բերքի առատությունն ու տարաների բացակայությունը», - ասաց գյուղացին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: