Նոր հակառեկորդ. Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք


11:43 , 16 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, ևս 31 վարակված առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2758 դեպք, վարակվածներից 1412-ն առողջացել է, 19-ը` մահացել:

6633 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: