Բազմակնությունը մահմեդական երկրներում. ի՞նչ պարտավորություններ ունեն տղամարդիկ կանանց նկատմամբ (Photo)


22:30 , 16 սեպտեմբեր, 2020

Բազմակնությունը բավականին շատ քննարկված թեմա է: Աշխարհի շատ մասերում կարծում են, որ սա անընդունելի է և ազդում է կնոջ հոգեբանության վրա: 

Պատմություն

Պետք չէ մտածել, որ բազմակնությունը ծագել է իսլամի ի հայտ գալու հետ: Այն եղել է դրանից շատ տարիներ առաջ: Դա գոյություն ուներ դեռ նախքան Մուհամեդ մարգարեն և իր պատվիրանների հայտնվելը: Առաջին հերթին այդ պատվիրանները նա ստեղծել էր կնոջը պաշտպանելու համար:

Երիտասարդ տղամարդիկ մահանում էին պատերազմի ժամանակ, և կանանց թիվը սկսում էր գերազանցել տղամարդկանց թվին: Կնոջ համար շատ դժվար էր սովի, ցրտի տարիներին միայնակ գոյատևել, այդ պատճառով էլ ստանձնում էին երկրորդ կնոջ դերը և համակերպվում այդ մտքի հետ:

    

Բազմակնությունը իսլամում

Մահմեդականներն էին, որ հարթեցին նման հարաբերությունները: Այսպիսով, շարիաթը ճանաչեց բազամակնությունը ՝ դա արդարացնելով ընտանիքը շարունակելու և աստվածահաճո կյանք վարելու անհրաժեշտությամբ: Վերջինս վերաբերում էր կանանց: Ի վերջո, չամուսնացած աղջիկների մեծ թվաքանակը անպայման կհանգեցներ դավաճանության և աբորտների: Միևնույն ժամանակ, բազմակնությունը սահմանում էր տղամարդկանց պարտականությունները կանանց նկատմամբ:

Ի՞նչ պարտականություններ ունի տղամարդը

Առաջին բանը, որ տղամարդը պետք է անի, երբ որոշում կայացնի երկրորդ կին ունենալ, երկու կանանց համար արդարության ապահովումն էր:

Բոլոր կանայք պետք է ունենային առաձին կացարաններ: Միայն կանանց համաձայնությամբ էր տղամարդուն թույլատրվում այդ կանանց միասին պահել: Տղամարդն իրավունք չուներ տարբերությունն դնելու կանանց միջև, պարտավոր էր յուրաքանչյուրին հավասար կերակրել, հագցնել, նվերներ տալ և ուշադրություն դարձնել: Երեխաների նկատմամբ վերաբերմունքն ավելի խիստ էր: 

Այնուամենայնիվ, առաջին կինը մի փոքր ավելի շատ առավելություններ ուներ: Փոխարենը նա կարող էր պահանջել ամուսնության պայմանագիր կնքել և սահմանել, որ կմնա միակ կինը: Եթե համաձայնություն չէր լինում, ապա նա չէր կարող արգելել ամուսնուն երկրորդ կնոջ հետ ամուսնանալ: