Բացահայտվել է փոքրիկ մումիաների գաղտնիքը. ի՞նչ է թաքնված սարկոֆագի մեջ (Photo)


19:30 , 16 սեպտեմբեր, 2020

Գիտնականները պարզել են, որ Իսրայելում պահվող եգիպտական մումիաները մարդկային մնացորդներ չունեն: Այս մասին ասվում է ամերիկյան ու իսրայելական ռենտգենոլոգների համատեղ ուսումնասիրության մեջ, հայտնում է Live Science-ը:

 

Մասնագետները երկու փոքրիկ մումիա են ուսումնասիրել, որոնք ցուցադրված են Հայֆայի ազգային ծովային թանգարանում (Իսրայելում): Դրանք պահվում էին սարկոֆագներում, և այդ մումիաները մոտ 2 հազար տարեկան են: Ուսումնասիրությունն իրականացվել է համակարգչային տոմոգրաֆիայի համակցված մեթոդի միջոցով տարբեր հզորության ռենտգենյան ճառագայթների օգտագործմամբ: Արդյունքում այս մումիաների ներսի գաղտնիքը հնարավոր եղավ բացահայտել:

Երկու պատմական նմուշներն էլ փոքր չափի են, նրանցից ամենամեծը ստացել է մարդաբանական ձև, այսինքն՝ այն արվել է անձի պատկերով: Մասնավորապես՝ 45 սանտիմետրանոց մումիան ստեղծվել է հին եգիպտական վերածննդի աստծո՝ Օսիրիսի պատվին, քանի որ պարզվեց, որ այն լցված է հողի և ձավարեղենի խառնուրդով: Դոկտոր Մարսիա Ջավիթիի խոսքով այս կերպ ստեղծողները ցանկանում էին ընդգծել պտղաբերության և մարդու վերածննդի կապը:

Ցուցահանդեսը ներառում էր նաև թռչնի տեսքով արված 25 սանտիմետր չափսի մումիա: Փորձագետները կարծում են, որ այն ստեղծվել է Հորուսի՝ հին եգիպտական աստծո պատվին, որը պատկերված էր բազեի գլխով մարդու նման: Մումիան բաղկացած էր կոտրված պարանոցով թռչնի մնացորդներից, իսկ պարանոցը կոտրվել էր նրա մահից հետո: Գրեթե բոլոր ներքին օրգանները, բացառությամբ սրտի, հեռացվել են:

Ի սկզբանե գրառումներում ասվում էր, որ այնտեղ մարդկային սիրտ է պահված: Թանգարանի մասնագետի խոսքերով՝ եգիպտացիները միշտ չէ, որ սիրտը թողում էին: Ըստ նրանց՝ մահացածի հետ դնում էին նաև թռչնի փետուր: