Կոմանը շփվել է Covid-19-ով վարակվածի հետ ու առայժմ չի մարզվի Բավարիայի հետ


22:54 , 15 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը առաջիկայում չի մասնակցի «Բավարիայի» մարզումներին:

Որոշումը կայացվել է՝ ելնելով նրանից, որ ֆրանսիացին շփվել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ: Ֆրանսիացին այժմ ինքնամեկուսացված է ու դեռ կմարզվի ինքնուրույն:

Կոմանի՝ Covid-19 առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: