Don Balon․ ՄՅՈւ-ն 100 մլն եվրո կառաջարկի Ֆելիշի տրանսֆերի դիմաց


15:43 , 15 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Don Balon-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Աթլետիկոյի» ղեկավարությունը բավականին դժգոհ է երիտասարդ պորտուգալացի ֆուտբոլիստի խաղից, ով թիմի կազմը համալրել է 126 միլիոն եվրոյի դիմաց:

Ակումբում վստահ են, որ Ֆելիշը չի համապատասխանում Դիեգո Սիմեոնեի խաղային սխեմային և կարող է դիտարկել ֆուտբոլիստի վերաբերյալ տրանսֆերային առաջարկները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: