Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը Հրանտ Դինքի մասին


15:06 , 15 սեպտեմբեր, 2020

Newmag.am-ը գրում է.

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքը կդառնար 66 տարեկան։ Նրա ծննդյան առիթով Newmag հրատարակչատունը 2021 թվականին հայերեն լույս կընծայի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գեղարվեստական վեպը։ Վեպի թարգմանությունն ու հրատարակումն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ։ 

35-ամյա Վալերի Մանտոն հայտնի լրագրող է և սյունակագիր։ 2008-2013 թթ. աշխատել է Charlie Hebdo հայտնի ամսագրում։ 2017 թվականից ապրելով Ստամբուլում՝ արձակագիրը ձեռնամուխ է լինում Հրանտ Դինքի և նրա թողած ժառանգության հետքերը բացահայտելու գործին և 2018-ին հրատարակում է Le Sillon վեպը։ 

Ինքնակենսագրությունն ու կյանքի հուշերն ամփոփող վեպը 2018 թվականին ստացավ ֆրանսիական բարձրագույն գրական մրցանակներից մեկը ՝ Renaudot-ը: Le Sillon-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Ակոս»՝ ի պատիվ Հրանտ Դինքի ամսագրի:

Վալերի Մանտոյի երկրորդ վեպը զարմանալի խորություն ունի: Անհատի՝ վարպետորեն արված, որը միախառնված է անդունդի եզրին գտնվող աշխարհի ու սպանված լրագրողի կյանքին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ;