14:12 , 27 հուլիս, 2013
Operativ.am-ը գրում է.
Նյու-Յորքի Լա-Գուարդիա օդանավակայանում ուղղևորուհիներից մեկից պահանջել են, որպեսզի նա հանի և հանձնի իր կոշիկները անվտանգության աշխատակիցներին, քանի որ կոշիկները ունեն ատրճանակի տեսք: Թե ինչպես է ուղղևորուհին հետո շարունակել իր ճանապարհը, չի հայտնվում:
Կինը ստիպված է եղել հրաժարվել իր կոշիկներից, քանի որ ըստ ընդունված կարգի չի թույլատրվում զենք, զինամթերք, ինչպես նաև նրանց կրկնօրինակները բարձրացնել ինքնաթիռ: Սակայն կարելի է զենք տեղափոխել, եթե միայն այն հանձնվի բեռնախցիկ, նախօրոք լրացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Այժմ տրանսպորտի անվտանգության կայքում հայտնվել է չարաբաստիկ կոշիկի նկարը և հետևյալ գրություն, որ նմանատիպ կոշիկները անցանկալի են Նյու-Յորքի Լա-Գուարդիա օդանավակայանում: