Երվանդ Խունդկարյանը՝ 84, Արթուր Վաղարշյանը՝ 86, Էդգար Շաթիրյանը՝ 85 ձայն․ԱԺ–ն ՍԴ 3 դատավոր ընտրեց


13:02 , 15 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունը կայացավ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ով ներկայացրեց արդյունքները:

Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: Այսպիսով՝ ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ մեկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: