Քայլեք հպարտ` գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր. վարչապետը՝ աշակերտներին


12:43 , 15 սեպտեմբեր, 2020

Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել:

Սիրելի աշակերտներ,

Դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, քայլեք հպարտ՝ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով եւ դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը եւ փոխելու աշխարհը: Դուք պիտի հավատաք աշխարհը փոխելու ձեր ուժին:

Իմ խոսքը Երևանի N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: