Փաթեթավորված էժանագին թեյը կարող է քաղցկեղ առաջացնել


14:01 , 27 հուլիս, 2013

Փաթեթավորված էժանագին թեյը կարող է քաղցկեղ առաջացնելPanorama.am-ը գրում է.

Երբևէ մտածել եք, թե որքան է վնասակար է փաթեթով թեյը մեր առողջությանը: Դերբիի համալսարանի մասնագետները գնահատել են թեյի տարբեր տեսակների օգուտն ու վնասակարությունը և հատկապես հատուկ ուշադրություն դարձրել ցածր գնով վաճառվող պակետներով թեյին: Ըստ այդմ էլ պարզել, որ այս թեյը ընդհանրապես պետք չէ գնել:

«The Daily Mail»-ը գրում է, որ մասնագետները ուսումնասիրել են միացումների կոնցենտրացիան, որոնք առկա են թեյի մեջ և պարզել, որ դրանում շատ մեծ չափաբաժին է կազմում ֆտորը: Այդպես, եթե ֆտորի օրական չափաբաժինը մեծ մարդու օրգանիզմի համար կազմում է 3-4 միլիգրամ, ապա փաթեթավորված թեյի տուփիկներում այն գերազանցված է 75-120 տոկոսով (1 լիտր թեյը պարունակում է 6 միլիգրամ ֆտոր): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ