Առաջինն ու միակն աշխարհում. ինչպե՞ս ճապոնացիները օդանավակայան կառուցեցին ջրի վրա


21:00 , 15 սեպտեմբեր, 2020

Եթե ցամաքի վրա բավարար տարածք չկա այնպիսի մասշտաբային համալիր կառուցելու համար, ինչպիսին է, օրինակ, օդանավակայանը, ապա դա ամենևին էլ խնդիր չէ։ Եթե ռացիոնալ ու գիտակցաբար փորձենք օգտագործել ոչ միայն ցամաքը, այլև ջուրը, ապա ամեն ինչ կստացվի։ Ճապոնացիներն այս մասին վաղուց են մտածել, և նրանց օգնության են հասել հոլանդացիները։ Միասին նրանք հսկայական ծագիր են ստեղծել՝ օդանավակայան ծովում, որը մարդկանց հրաշալիորեն ծառայում է տարիներ։

Երբ պլանի մասին առաջին անգամ հայտարարեցին, շատերը շոկի մեջ էին։ Սակայն զարգացման առումով ճապոնացիները մշտապես բոլորից մի քայլ առաջ են: Մինչ օրս այս օդանավակայանը միակն է աշխարհում, որը կառուցված է ծովի վրա։ Այն անվանել են Կանսայ։ Ճապոնացիները մշտապես փորձում են ռացիոնալ օգտագործել իրենց տարածքը և խնայել այն։ Ամեն ինչ սկսվեց մի մրցույթից, որում հաղթեց իտալացի ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագիծը։

Ծովի վրա սկզբում կառուցվեց փոքրիկ արհեստական կղզի, որը ցամաքից 4 կմ հեռավորության վրա է գտնվում։ Կղզին կառուցվել է մի քանի տարվա ընթացքում։ Օդանավակայանի կառուցման առջին փուլն ավարտվել է 1994 թ. և արժեցել 15 միլիոն դոլար։ Կառուցվեց ևս մի կղզի, որն ավելի բարձր դիրքում է գտնվում, քան առաջինը։ Սակայն, ինչպես և նախատեսվել էր, ժամանակի ընթացքում կղզիները հավասարվեցին  և դարձան մի մակարդակի։

Օդանավակայանը կառուցված է ապակուց և շատ արտասովոր ու գեղեցիկ տեսք ունի։ Դրա երկարությունը 1,7 կմ է, իսկ կղզու երկարությունը՝ 4 կմ, լայնությունը՝ 1 կմ։ Կղզու կենտրոնում գտնվում է օդանավվակայանի շենքը, որն ունի 4 հարկ, իսկ տանիքը օդանավի տեսքով է կառուցվել։

Ի սկզբանե նախատեսված էր շենքը կառուցել այնպես, որ դրա բոլոր մասերը դիմակայեին անգամ ամենահզոր թայֆուններին ու երկրաշարժերին։ Տարիների ընթացքում օդանավակայանը հագեցրին լավագույն տեխնիկայով։ 1995 թ. բնությունը «որոշեց» փորձել կառույցի ամրությունը ու դիմացկունությունը։ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ, իսկ երեք տարի անց՝ ուժգին թայֆուն, որի ընթացքում քամին 200 կմ/ժ արագություն ուներ։ Օդանավակայանը, բնականաբար, դիմացավ բոլոր փորձություններին։ Այն մինչ օրս չունի իր նմանը ողջ աշխարհում։