Ականատես ենք սահմանադրական ճգնաժամի․ իշխանությունները ՍԴ դատավորի թեկնածուներին առաջադրել են իրենց քաղաքական քմահաճույքները կյանքի կոչելու, ոչ թե անկախ ՍԴ ձևավորելու համար․ Գ․ Մելոյան


22:05 , 14 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունը իրավական առումով աբսուրդ իրավիճակ է համարում: «Մի շարք Սահմանադրական օրենքների խախտման ուղով հնարավոր չէ գնալ Սահմանադրական դատարանի նորացման, կամ իրավունքի զարգացման ճանապարհով: Իմ գնահատմամբ՝ լրիվ հակառակ ուղղությամբ ենք գնում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նշեց, որ թեկնածուներից երկուսը հանդիսանում են իր դասախոսները, որոնց մեծագույն հարգանքով է մոտենում, սակայն ամեն դեպքում, իրավական տեսանկյունից շատ մտահոգիչ պրոցես է համարում այն, ինչ կատարվում է: «Այս պայմաններում դատավորի թեկնածու դառնալն առնվազն մի շարք բացասական  հետևանքներ կարող է ունենալ հետագայում, քանի որ սահմանադրության նորմերի խախտումն է ընկած այս պրոցեսի հիմքում և այս պրոցեսին մասնակից լինելը մտահոգիչ է:

Հետագայում, եթե ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցրած դատավորների իրավունքների վերականգնում տեղի ունենա, դա հիմք է հանդիսանալու այս թեկնածուների առնվազն վերանայման, հնարավոր է լիազորությունների դադարեցման, այսինքն՝ որոշակի խմորումներ դեռևս տեղի են ունենալու այս հարցի շուրջ»,-ասաց նա և նշեց, որ իրենք խնդրահարույց պրոցեսի մեջ են մտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ