Ալաշկերտի նկատմամբ տարած հաղթանակը 300-րդն էր Ուրարտուի համար Հայաստանի առաջնություններում


21:23 , 14 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Ուրարտուն» 2-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։

Այս հաղթանակը երևանյան թիմին հերթական պատմական ցուցանիշն ապահովեց՝ դառնալով 300-րդը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Այդ մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։