Բավական է ինձ ոտքով հարվածես, այ տխմար․ Մեսսին՝ Խիմնաստիկի պաշտպանին


17:42 , 14 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

«Խիմնաստիկի» կիսապաշտպան Խավիեր Ռիբելեսը ասել է, որ «Բարսելոնայի» հետ ընկերական խաղի ժամանակ (1-3) կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին դրվագներից մեկում չի զսպել իր էմոցիաները:

«Խաղի ընթացքում մեր բախումներից մեկի ընթացքում Մեսսին ասաց ինձ. «Բավական է ինձ ոտքով հարվածես, այ տխմար»,- մեջբերում է Ռիբելեսին El Chiringuito-ն:

Լիոնել Մեսսին ամբողջ առաջին խաղակեսը անցկացրեց «Խիմնաստիկի» հետ ընկերական խաղում: Երկրորդ խաղակեսում արգենտինացու փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարտին Բրեյթուեյթը:

Գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ կատալոնացիների համար հանդիպումն առաջինն էր: Իսպանիայի առաջնությունում նոր մրցաշրջանը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին: 1-ին տուրի «Բարսելոնա» – «Էլչե» հանդիպումը հետաձգվեց անորոշ ժամանակով: