Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 57 մարդ է մահացել


15:39 , 14 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 57 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 18 հազար 635 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5509 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր  1 միլիոն 68 հազար 320 դեպք: