Չինաստանում կրիան օրական ծխում է 10 ծխախոտ


13:05 , 27 հուլիս, 2013

Operativ.am-ը գրում է.

Չինական մամուլը հայտնում է, որ Չանխուն գյուղի մոտակայքում բնակվում է կրիա, ով ունի նիկոտինի պահանջ և օրական ծխում է մինչև 10 ծխախոտ: Ամեն անգամ, երբ կրիան ուզում է ծխել, նա նյարդանանում է և արձակում է հատուկ ձայներ: Կրիայի տերը պատմում է, որ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ կրիան փորձել է կծել տիրոջը, երբ վերջինս հաց էր ուտում: Որպեսզի շեղի կրիայի ուշադրությունը, տերը նրան հյուրասիրել է իր վառվող ծխախոտը: Կրիան մոտ երեք ժամ ծխել է, հաջորդ օրը նույնպես մոտեցել է տիրոջը և ձգվել  դեպի ծխախոտը: Ամեն անգամ, երբ տերը դուրս է գալիս տանից, որպեսզի ծխի, կրիան հետևում է նրան: