Արագածոտնում Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում. վարորդը տեղում մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց


12:24 , 14 սեպտեմբեր, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Սեպտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գեղաձոր գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մուրադ Ղանդիլյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում։


Վթարի հետևանքով Մ. Ղանդիլյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ նրա համագյուղացի, 40-ամյա Ռեգինե Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը մահացածի կինն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։