Նեյմարը Մարսելի խաղացողին մեղադրել է ռասիզմի մեջ


11:42 , 14 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Լիգա 1-ի 3-րդ տուրի՝ ՊՍԺ-ի ու «Մարսելի» միջև խաղը խամրեց ոչ միայն սկանդալային վերջաբանով, երբ մրցավարը 5 կարմիր քարտ ցույց տվեց խաղացողներին, այլև ռասիստական ֆոնի հետ կապված միջադեպով:

Դեռ առաջին կեսում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մրցակցի կողմից ռասիստական պահվածք է նկատել: Բրազիլացին բողոքել է մրցավարին ու «Մարսելի» պահեստայինների նստարանին կապված նրա հետ, որ իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսն իրեն անընդունելի արտահայտություն է թույլ տվել: «Ռասիզմ չկա՞: Ռասիզմ չկա՞»,-կրկնել է Նեյմարը՝ մատով Ալվարեսին ցույց տալով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։