Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 107, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45969 է, մահվան դեպքերինը՝ 1201


11:09 , 14 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 172 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 45969 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 240943:

Փաստացի այս պահին բուժվում է 3075 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 41693 անձ:

Ընդհանուր առմամբ 1201 պացիենտ մահացել է: