Մինսկում ավելի քան 400 ցուցարար է ձերբակալվել


10:48 , 14 սեպտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Մինսկում, չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ, սեպտեմբերի 13-ի երեկոյի տվյալներով ավելի քան 400 ցուցարար է ձերբակալվել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Բելառուսի ՆԳՆ-ն։ Մի քանի հարյուր մարդ էլ ձերբակալվել է այլ քաղաքներում։

Ներքին  գործերի նախարարությունը նաև հաստատել է, որ ուժայինները Մինսկում դեպի օդ նախազգուշական կրակոց են արձակել օդամղիչ հրացանից։ Ըստ գերատեսչության, իրավապահներն այդ քայլով նպատակ են ունեցել կանխել բողոքողների անօրինական գործողությունները։