12:55 , 27 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այցելել են Տիվա` լողացել ու ձկնորսությամբ են զբաղվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Utro.ru-ի փոխանցմամբ, Պուտինը Տոքպալ-Խոլ լճից կարողացել է որսալ 21 կգ քաշ ունեցող հսկայական ձուկ:
Պուտինը ձուկը ջրից դուրս է բերել 3 րոպեում, իսկ նրան օգնող ձկնորսը խորհուրդ է տվել Պուտինին զգույշ լինել, քանի որ ձուկը կարող է կծել:
ՌԴ նախագահը ձկնորսին պատասխանել է, թե ինքը կարող է ձկանը կծել: