Դպրոցականներն իրենց հետ պետք է ունենան լրացուցիչ դիմակ


00:24 , 13 սեպտեմբեր, 2020
Դպրոցականներն իրենց հետո պետք է ունենան լրացուցիչ դիմակ՝ 3-4 ժամը մեկ փոխելու համար։ Այս մասին նշվում է քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում, որը ներկայացնում է, թե ինչ հատուկ պայմաններ են գործելու դպրոցում։

«Եթե հանկարծ մոռացած կամ վնաս լինեն դիմակը, դպրոցը կտրամադրի։ Ամեն հերթափոխից առաջ բոլոր դասասենյակները կախտահանվեն ու կօդափոխվեն, բուֆետները չեն գործի, աշակերտները գրատախտակին մոտ չեն գա»,-ասված է տեսանյութում։

Դպրոցների տնօրեններին քաղաքապետարանից զգուշացնում են՝ լինելու են խոշորացույցի տակ թե տեսչական մարմինների, թե ծնողների կողմից։