Կանանց ԲԽ. Ուրարտուի աղջիկները թիմը հաղթանակով մեկնարկեց առաջնությունում


23:11 , 12 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

2020/2021 մրցաշրջանում «Ուրարտու-աղջիկներ» թիմը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնությունում: 

Առաջնության առաջին տուրի շրջանակում «Ուրարտու-աղջիկներ» թիմն ընդունեց «Գանձասար-Կապանին» ու առավելության հասավ 3-0 հաշվով։ Գոլերը խփեցին Միլենա Սայադյանը, Էմմի Սարգսյանն ու Լուսինե Կոստանյանը։