Armsport.am-ը գրում է․
«Իհարկե Հարրին ծանր ամառ է անցկացրել, ուստի մենք նրան լրացուցիչ ժամանակ տվեցինք հանգստանալու համար: Վերադառնալուց հետո նա նորմալ տեսք ունի:
Նա կլինի մեր ավագը: Ինձ համար Մագուայրը հոյակապ անձնավորություն է: Այնպես որ, հուսով եմ, որ շուտով կտեսնենք նրա լավագույն ելույթը»,-նորվեգացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ անգլիացին դատապարտվել է 21-ամսյա պայմանական ազատազրկման, երբ Միկոնոսում գտնվող բարի մոտ, հանգստի ընթացքում վիճաբանել էր անգլիացի զբոսաշրջիկների հետ: