Մոսկովյան գետի ջրի ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի


12:30 , 13 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Մոսկվայով հոսող Չերտանովկա գետի ջուրը տաքացել է մինչև 50 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Ինչպես նշվում է, ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառ է դարձել ջրահեռացումը տեղի ջերմաէլեկտրակայանից:

Ավելի ուշ մայրաքաղաքի «Մոսէներգո» էներգետիկ ընկերությունից հերքել են տեղեկությունը, որ ջրի արտանետումը տեղի է ունեցել ՋԷԿ-ից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։