Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ կին է ղեկավարելու


19:17 , 12 սեպտեմբեր, 2020

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մինչ այդ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը Արա Ֆիդանյանն էր, ով սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ՀՀ փոխոստիկանապետ:

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ է կին ղեկավարելու: