«Այս տարի կարողացա բոլոր ծախսերն ինքս հոգալ». Էրմինա Զախարովան` 23-ամյակի, սիրելիի և ընկերների անակնկալների ու երջանիկ լինելու մասին


17:33 , 12 սեպտեմբեր, 2020

Tert.amLife-ը գրում է.

Դերասանուհի Էրմինա Զախարովան այսօր նշում է 23-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում հոբելյարն ասաց, որ կեսգիշերին անակնկալներ չի ունեցել, քանի որ չի սիրում:

«Քնում եմ շուտ` 11:30 ու չեմ սիրում, երբ ինձ արթնացնում են: Առավոտյան բավականին զբաղված էի, որովհետև ծննդյանս օրը քաղաքից դուրս եմ նշում, հրավիրել եմ մոտ 20 ընկերներիս ու կազմակերպչական աշխատանքներով ինքուրույն եմ զբաղվել: Առաջին անգամ եմ ծննդյանս օրը մեծ շուքով նշում, որովհետև այս տարի կարողացա բոլոր ծախսերն ինքս հոգալ: Չնայած ընկերներիցս շատերն իրար չեն ճանաչում` արդեն հասցրել են ընկերենալ, շփվել, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասաց նա և հայտնեց, որ հյուրերի թվում են դերասաններ Մհեր Մխիթարյանը, Բոնին, Վլադիմիր Օհանյանը, Ժորա Մարտիրոսյանը:

Էրմինան, այնուամենայնիվ, անակնակլներ ունեցել է: «Երբ եկանք քաղաքից դուրս, ընկերներս ասացին, որ ոզնի են նվիրելու, դեռ սպասում եմ, շուտով կհասնի ինձ: Եթե աղջիկ լինի, Դաֆնի կանվանեմ, եթե տղա` Ռոմեո: Կենդանիներ շատ եմ ունեցել, մի քանի անգամ նապաստակ եմ պահել, ոզնի, կրիա ևս ունեցել եմ: Նապաստակ շատ եմ սիրում, բայց ավտոտնակ չունենք, որ կարողանամ նրան այնտեղ պահել: Ընկերներս շատ ճիշտ են կողմնորոշվել»,-ասաց նա:

Էրմինայի սիրելին ևս անակնկալ է մատուցել. «Սիրելիս «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության թեմայով տիկնիկ է նվիրել: Ես «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության մեծ երկրպագու եմ և այդ տիկնիկը վաղուց էի ցանկանում, բայց չէի ուզում ինքս գնել, գիտեի, որ կնվիրեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ