Թրամփին ևս մեկ Նոբելյան մրցանակի են առաջադրել


14:33 , 12 սեպտեմբեր, 2020
ԱՄԷ և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումից հետո Թրամփն առաջադրվել էր Նոբելյան մրցանակի խաղաղության ոլորտում: Այս նախաձեռնությանը հաջորդեց ևս մեկը` Սերբիայի և Կոսովոյի միջև առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի բանակցումն ու ստորագրումը:

Ուրբաթ առավոտյան Շվեդիայի խորհրդարանի անդամ Մագնուս Յակոբսոնը հայտարարեց, որ Նոբելյան մրցանակի է առաջադրում Թրամփի վարչակազմին և երկու եվրոպական երկրներին Խաղաղության և տնտեսական զարգացման նպատակով համատեղ աշխատանքի համար:

Ուրբաթ երեկոյան Թրամփը հայտարարեց Բահրեյնի և Իսրայելի միջև բանակցությունների բարեհաջող ավարտի և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին: Չի բացառվում, որ Թրամփը այս անգամ ևս առաջադրվի խաղաղության մրցանակի երրորդ անգամ:

Այս պարագայում հանձնաժողովին, իհարկե, չափազանց բարդ կլինի մերժել Թրամփին մրցանակ տալու հարցում, սակայն հանձնաժողովի ցանկացած որոշում խաղալու է Թրամփի օգտին: