Սուր, դու հլը ուրիշ ավտոյով գնա. Ինչու Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին իջեցրեց ավտոմեքենայից


14:26 , 12 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթանում է քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես՝ Հին Գորիսի վերականգնման ընթացքին։

Քիչ առաջ, երբ վարչապետն արդեն նստել էր ավտոմեքենան ու պատրաստվում էր հեռանալ, մի կին անակնկալ հայտնվեց ու ցանկացով մոտենալ վերջինիս:

Անվտանգության աշխատակիցները փորձեցին թույլ չտալ, սակայն Փաշինյանի հորդորով կնոջը թույլ տվեցին մոտենալ իրեն: Ապա վարչապետը վերջինիս առաջարկեց նստել ավտոմեքենան, որպեսզի լսի ասելիքը՝ Սուրեն Պապիկյանին խնդրելով այլ ավտոմեքենա նստել:

«Եկեք, եկեք, թող նստի ավտոն: Սուր, դու հլը ուրիշ ավտոյով գնա»,-ասաց Փաշինյանը: