Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 172, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45675 է, մահվան դեպքերինը՝ 1192


11:04 , 12 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 172 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 12-ին հաստատվել է կորոնավիրուսի 45675 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 234631:

Փաստացի այս պահին բուժվում է 2878 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 41605 անձ:

Ընդհանուր առմամբ 1192 պացիենտ մահացել է: