Ընտանիքի վերամիավորման համար մուտքը ՌԴ թույլատրվում է. դեսպանատան պատասխանը Մելքումյանին


21:58 , 11 սեպտեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է․

ՌԴ դիվանագիտական առաքելությունում ընդգծել են, որ սահմանափակումները կիրառվել էին միայն մեկ նպատակով` վտանգավոր հիվանդության տարածումը կանխելու։

Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունը, որը կապված էր Ռուսաստանի Դաշնություն ՀՀ քաղաքացիների մուտքի հետ։

Միքայել Մելքումյանը ՌԴ մեկնել ցանկացող հայերի հարցով դիմել է Լեոնիդ Կալաշնիկովին

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմել էր ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովին` խնդրելով օգնել Ռուսաստան մեկնելու և ընտանիքի հետ վերամիավորվելու ցանություն ունեցող հայերին։ Ըստ նրա` հազարավոր հայեր չեն կարողանում Ռուսաստան մեկնել և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

Թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար Sputnik Արմենիա գործակալությունը դիմել է Ռուսաստանի դեսպանատուն և պատասխան ստացել։

Ընտանիքների վերամիավորում

Դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունում նշել են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանի կառավարությունը մարտի 16-ին որոշում էր կայացրել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամանակավորապես սահմանափակել մուտքը ՌԴ։

«ՌԴ կառավարության կարգադրության համաձայն` Ռուսաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումն ուժի մեջ է մինչ օրս։ Այնուամենայնիվ, կցանկանայինք ընդգծել, որ օտարերկրյա բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, կարող են Ռուսաստան մուտք գործել մի շարք հիմքերի առկայության պարագայում, որոնք նախևառաջ պայմանավորված են մարդասիրական գործոններով», – ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ։

Այսպես, Ռուսաստան կարող են մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք հանդիսանում են ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամներ (ամուսին, ծնող, երեխա)։

Թույլատրված է նաև այն անձանց մուտը, որոնք Ռուսաստանում կեցության գործող թույլտվություն ունեն կամ նրանց, ովքեր ռուսական բուժհաստատություններ բուժման են մեկնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ