Զարուհի Բաթոյանը առցանց հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ


18:45 , 11 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը առցանց քաղաքավարական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի հետ:

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նկատմամբ, ինչը պայմանավորված է այն համագործակցությամբ, որ ունեցել ենք՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության և իրացման: Վստահ եմ, որ  տիկին Մարիան Քլարկ–Հաթինգը, ով ստանձնում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը, շատ կարճ ժամանակում կդառնա մեր լավագույն գործընկերներից մեկը»,- ասել է նախարարը՝ հիմնադրամի նորանշանակ ղեկավարին ներկայացնելով համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը:

Նախարարը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում խնդիրներն առավել զգալի են դարձել համավարակի հետևանքով, և դրանց համակարգային լուծումը առաջնահերթություն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ