Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմը կրկին պարգևավճարներ է ստացել


14:50 , 11 սեպտեմբեր, 2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի սեպտեմբերի 3-ի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով։

«Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով»,- ասվում է կարգադրության մեջ։