Երկիր մոլորակի երկվորյակը. արդյոք այն մի օր կդառնա՞ պիտանի բնակության համար


21:00 , 11 սեպտեմբեր, 2020

Մոլորակային համակարգեր, ինչպիսին մերն է, գոյություն ունեն Տիեզերքի ողջ տարածքում: Այս փաստը հույս է տալիս այն բանի, որ ամենայն հավանականությամբ կա ինչ-որ տեղ, որտեղ օրգանիկ կյանք գոյություն ունի։

Օրգանիզմների առաջացման համար հատուկ կենսապայմաններ են հարկավոր, որոնք առավելագույնս մոտ կլինեն երկրային պայմաններին, այդ իսկ պատճառով, Երկիր մոլորակին շատ նման մոլորակ հայտնաբերելով, ժամանակի ընթացքում հնարավոր կլինի այնտեղ նման պայմաններ ստեղծել:

Աստղագետները կարողացել են անալոգիա տանել Երկիր մոլորակի և KOI-456.04-ի միջև, որը գտնվում է Լիր համաստեղության Kepler-160 մոլորակային հաակարգում: Kepler-160-ում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 3 մոլորակ: Առաջին երկուսը Kepler-160b-ն և Kepler-160c-ն են, որոնք կարող էին նման լինել Երկրին, սակայն նրանց շարժն անցնում է ուղեծրային ռեզոնանսը: Նման երևույթները հաճախ ուղեծրի անկայունություն են առաջացնում:

2020 թ. նույն գոտում նկատվեց ևս մեկ մոլորակ՝ KOI-456.04-ը, որին անմիջապես սուպերերկիր անվանեցին, քանի որ որոշակի համընկնումներ գտնվեցին: Այն Երկիր մոլորակին նման է տեսքով և պտույտի պարբերականությամբ: Արեգակից մինչև այս օբյեկտը հեռավորությունը նույնն է, ինչ Արեգակից մինչև Երկիր: Լույսի շուրջ 93%-ն ընկնում է սուպերերկրի վրա՝ ի տարբերություն մեր մոլորակի: Այս անալոգիաները թերևս բավարար են պնդելու, որ մոլորակի վրա կենսական պայմաններ կարելի է ստեղծել: Սակայն գիտնականները դեռևս շարունակում են ուսումասիրել նոր օբյեկտը: Ենթադրվում է, որ մեր մոլորակի երկվորյակը Երկրից գտնվում է մոտ 3 հազար լուսային տարի հեռավորության վրա:

Իհարկե, KOI-456.04-ի նմանությունը Երկրին հարաբերական է: Այն գրեթե 2 անգամ ավելի մեծ է մեր մոլորակից և ծանր առնվազն 3 անգամ: Ջերմաստիճանը, ըստ գիտնականների կանխատեսումների, միջինում 10 աստիճանով ավելի պակաս է, քան Երկրի վրա: Մակերևութային պայմանները դեռ շարունակվում են ուսումնասիրել, սակայն ընդհանուր առմամբ այն իսկապես մի շարք նմանություններ ունի Երկրին: