Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 177, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45503 է, մահվան դեպքերինը՝ 1189


11:05 , 11 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 177 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 45503 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 231259:

Փաստացի այս պահին բուժվում է 2880 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 41434 անձ:

Ընդհանուր առմամբ 1189 պացիենտ մահացել է: