Ամուսնություններ Ռոմանովների տոհմի և անգլիական արքայական ընտանիքի միջև. ինչպե՞ս Վիկտորյա թագուհին թույլատրեց այդ կապը (Photo)


19:30 , 11 սեպտեմբեր, 2020

Անգլիայի թագուհի Վիկտորյան միանշանակ դեմ էր Ռուսաստանին, բայց, լինելով ինը երեխաների մայր և քառասուն թոռների տատիկ, նա մեծ մասամբ ընդունեց նրանց սիրային ընտրությունները, նույնիսկ եթե խոսքը գնում էր Ռուսաստանից ընտրյալների մասին: Սակայն այս ընտրությունը նրա համար հեշտ չէր:

Վիկտորյա Ալեքսանդրինա

Այս ուժեղ և խելացի կինը 64 տարի զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի գահը: Նրա օրոք երկիրը հասավ իր ծաղկմանն ու ազդեցության մեծ գագաթնակետին, հետագայում այս թագուհու թագավորության դարաշրջանը կոչվեց «վիկտորիանական»: Բայց կին-միապետը երբեք չի համակրել Ռուսաստանին, ընդհուպ մինչև ասում էին, որ ռուսաֆոբ է:

Դա արտահայտվեց 1854-1856 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ նա իր զբոսանավով ուղեկցեց բրիտանական էսկադրիլիային «մինչև վերջին փարոսը»՝ չդադարելով ցույց տալ, որ սա ոչ միայն իր երկրի պատերազմն էր, այլև նրա անձնական պատերազմը Ռուսաստանի հետ:

Դա նույնպես արտահայտվեց 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ Վիկտորյան հրապարակավ հայտարարեց, որ «եթե տղամարդ լիներ, կգնար ռուսներին ծեծելու»: Անգլիայի տիրակալը չէր սիրում հանդիպել Ռուսական կայսրության ներկայացուցիչների հետ, բայց երբեմն դա պետք է արվեր: 

Չնայած իր նախապաշարմունքին՝ Ալեքսանդր Նիկոլաևիչի (ապագա կայսր Ալեքսանդր Երկրորդ) հանդիպումը հաճելի տպավորություն թողեց նրա վրա: Դեռ քսան տարեկան ու չամուսնացած լինելով՝ Վիկտորյան շատ էր պարում և շատ խոսում նրա հետ: Թերևս նա նույնիսկ համակրել է բարձրահասակ, հոյակապ ու գեղեցիկ ռուս իշխանին: Բայց կանացի գեղեցկությունը գնահատող Ալեքսանդր Երկրորդը երբեք չէր ընտրի այնպիսի տիկնոջ, ինչպիսին է Վիկտորյա թագուհին: Նա կարճահասակ էր, թմբլիկ, աչքերը դուրս ընկած: Ալեքսանդրը հետո իր օրագրում նշել է նրա մասին.

- Նա շատ կարճահասակ է, գիրուկ, իսկ աչքերը շատ տգեղ են, բայց անուշիկ խոսք ունի: 

Հաջորդ անգամ, երբ Նիկոլայ I կայսրն այցելեց նրան, Վիկտորյան նրան լավ և շատ բարի ընդունեց, բայց հեռանալուց հետո ինքը շատ տհաճ բաներ ասաց նրա մասին: Վիկտորյան գրեց Լեոպոլդ I-ին, որ նրա աչքերի արտահայտությունը «սարսափելի» է, որ նա նման չէ ջենտլմենի, «սահմանափակ մտքի», «ոչ քաղաքակիրթ» մարդ է և հետաքրքրված է միայն բանակով և քաղաքականությամբ: Դա ճիշտ չէր, քանի որ Նիկոլայը մեծապես հետաքրքրված էր Մեծ Բրիտանիայի թանգարաններով և տեխնիկական նվաճումներով, գումար էր նվիրում անգլիական հուշարձանների կառուցման համար:


Դինաստիական ամուսնություններ Ռոմանովների հետ

Առաջին դեպքը, երբ տեղի ունեցավ Հանովերյան և Ռոմանով տոհմերի միջև, Ուելսի արքայադուստր Ալեքսանդրայի (թագուհի Վիկտորյայի որդու՝ Ալբերտ Էդվարդի կին) կրտսեր քրոջ՝ արքայադուստր Դագմարի և Ռուսաստանի գահաժառանգ Ալեքսանդր III-ի ամուսնությունն էր: Ռուսաստանում նրան կոչել են Մարիա Ֆեդորովնա:

Հաջորդ անգամ Անգլիայի թագավորական տան և Ռուսաստանի կայսերական ընտանիքի միջև ուղղակի և անմիջական դինաստիկ միություն եղավ. Վիկտորյա թագուհու որդին՝ Սաքս-Կոբուրգ-Գոթայի դուքս Ալֆրեդը սիրահարվեց Ալեքսանդր II-ի դստերը՝ դքսուհի Մարիա Ալեքսանդրովնային և վճռական էր ամուսնանալ նրա հետ:

Ռուսաստանի կայսրն ամուսնության վերաբերյալ համաձայնություն տվեց, և սկսեցին հարսանիքին պատրատսվել: Բայց թագուհին չեր ցանկանում, որ որդին ամուսնանա, այդ պատճառով էլ սկսեց մեկը մյուսի հետևից պայման դնել: Դրան հաջորդեցին երկար պայմանավորվածություններ և քննարկումներ: Այնուհետև առաջադրվեց մի նոր պահանջ. Վիկտորյան իր հարսի՝ Ալեքսանդրայի (Ուելսի արքայադուստր) միջոցով իր «ռուս հարազատներին» տեղեկացրեց, որ հարսնացուին հայրը բերի Օսբորն: Ալեքսանդր II-ը, լսելով դա, հուսահատվեց. բացառվում էր նման այցը, քանի որ ինքնիշխան միապետը չի կարող մեկ այլ միապետի առջև խոնարհվել, հատկապես, երբ պաշտոնական հրավեր չկար:

Ռուսաստանի կայսրը չգնաց Վիկտորյայի մոտ, խնդրեց նրան փոխանցել, որ ինքը «շատ զբաղված է»: Բայց որքան էլ տարօրինակ է, Ալեքսանդր Երկրորդի՝ Անգլիա «հրավերը» ոչնչով չավարտվեց, և տեղի ունեցավ նախատեսված հարսանիքը: Սիրահարներն ամուսնացել են 1874 թվականին Սանկտ Պետերբուրգում, որից հետո Մարիան իր անգլիական սկեսուրին չորս թոռ է նվիրել:


10 տարի անց Վիկտորյայի թոռը՝ Էլիզաբեթը, սիրահարվեց Ալեքսանդր III-ի եղբորը՝ մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչին: Բոլոր հարազատները հավանություն տվեցին ամուսնությանը, միայն տատիկն էր, որ մտավախություն ուներ: Նա հայտնեց իր մտահոգությունները թոռան ընտրության վերաբերյալ և առաջ քաշեց մի պայման` անպայման ծանոթանալ Եղիսաբեթի սիրելիի հետ: Սերգեյ Ալեքսանդրովիչի հետ անձնական հանդիպումից հետո Վիկտորյան հաստատեց ամուսնությունը, քանի որ նրան շատ դուր եկավ: Եղիսաբեթը տեղափոխվեց Ռուսաստան, իսկ հարսանիքից հետո դարձավ ռուս մեծ դքսուհի Ելիզավետա Ֆեդորովնա: