Լիբանանի իշխանությունները հայտնել են Բեյրութի նավահանգստում այսօր տեղի ունեցած հրդեհի պատճառը


22:34 , 10 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը հայտնել է, որ այսօր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել վերանորոգման աշխատանքների ժամանակ անկյունահղկիչի օգտագործումը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նախնական տվյալների համաձայն՝ էլեկտրական սարքից արձակված կայծերը կարող էին պատճառ դառնալ հրդեհի բռնկման համար:

Նաջարը շեշտել է, որ հրշեջների աշխատանքների ավարտից անմիջապես հետո հետաքննություն կսկսվի: Քննությունը պետք է պարզի կատարվածի մանրամասները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ